Լուրեր
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
06.03.2014

Մարտի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ:
Կարեւորելով «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ նախկինում եղած համագործակցությունը՝ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, իրականացրած ծրագրերը:
Տիկին Աթիլգանն առաջարկեց աշնանը տեղի ունենալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո կազմակերպել համատեղ հանդիպում՝ ԵԽ-ի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ:
Արտակ Զաքարյանը ողջունեց գաղափարը եւ կարեւորեց քննարկումների օրակարգը: Այդ տեսանկյունից պարոն Զաքարյանը առաջարկեց առաջիկայում կողմերի հետ քննարկել եւ գտնել բոլորի համար ընդունելի օրակարգ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին ՀՀ-ԵՄ համագործակցությունից: Հյուրի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: