Լուրեր
Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության ՀՀԿ Միկրոշրջան-1 և Միկրոշրջան-2 սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները
05.03.2014

Այսօր տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության ՀՀԿ Միկրոշրջան-1 և Միկրոշրջան-2 սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովները: Ժողովը վարել է Սամվել Գրիգորյանը, ով ներկաներին է ներկայացրել 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը: Տեղի է ունեցել սկզբնական կազմակերպության նախագահի, տեղակալների ընտրություն: Նախագահ ընտրվել է Սամվել Գրիգորյանը, իսկ տեղակալներ ընտրվել են Էդգար Գրիգորյանը և Էլմիրա Հախումյանը: ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակներ ընտրվել են Սամվել Գրիգորյանն ու Ջուլիետա Բուբուշյանը: Ներկաներն առաջարկել են տարբեր ծրագրեր, որոնք պետք է իրագործել այս տարվա ընթացքում, ինչպես նաև քննարկվել են այլ հարցեր: