Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

03.03.2014

«Հարգելի պարոն Մեսչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Տարբեր սերունդներ ներկայացնող երաժշտասերների համար առ այսօր էլ անմոռանալի են Ձեր հեղինակային ինքնատիպ երգերն ու երաժշտությունը:
Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ հավատարիմ մնալով ազգային մտածելակերպին եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային բարձր արժեքներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Արթուր, քաջառողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:  

← Վերադառնալ ցուցակին