Լուրեր

Մայիսի երկրորդ կեսին տեղի կունենա ՀՀԿ 15-րդ համագումարը

28.02.2014

 Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, ինչպես նաև մայիսի երկրորդ կեսին կայանալիք ՀՀԿ 15-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո տեղեկացրեց, որ մարտ-ապրիլին նախատեսվում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու են նաև կուսակցության գործընկերները Ռուսաստանից, Եվրոպայից և Չինաստանից: «Բացի տնտեսական համաժողովից, նիստի ժամանակ քննարկվել է նաև համագումարին մասնակից պատվիրակների ցանկը »,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ համագումարը նախապատրաստական աշխատանքների փուլում է և այլ նորություններ հայտնի չեն :

← Վերադառնալ ցուցակին