Լուրեր
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում
25.02.2014

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում» միջոցառումը:
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ միջոցառման նպատակն է խորացնել խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ արդեն իսկ առկա համագործակցությունը:
Միջոցառմանը ներկայացված էին Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների գործունեությանը համահունչ ՔՀԿ-ի ոլորտային աշխատանքները ՝ հետազոտական նյութերի, բուկլետների, հրատարակությունների տեսքով:
Մի շարք կազմակերպությունների ներկայացրած ծրագրերին ծանոթացավ նաեւ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա պատգամավորների հետ շրջեց տաղավարներով, զրուցեց ոլորտի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրների մասին եւ նշեց, որ խորհրդարանը միշտ պատրաստ է աջակցելու տարբեր նախաձեռնությունների, որոնք օգտակար կլինեն մեր երկրին: