Լուրեր
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
20.02.2014
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ:
Զրուցակիցները քննարկեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կարեւորելով երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը՝ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը:
Պետր Միկիսկան բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը:
Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստ կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: