Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ
18.02.2014

Փետրվարի 18-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ:
Զրուցակիցները քննարկեցին առաջիկայում նախատեսվող հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպմանը վերաբերող օրակարգային եւ կազմակերպչական հարցեր: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների գենդերային իրավիճակին, տարածաշրջանային ծրագրերին եւ հակամարտությունների կանխարգելման գործընթացին կանանց մասնակցությանը, ինչպես նաեւ խորհրդարանում կանանց դերին եւ գործունեությանը վերաբերող հարցեր:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մշտական օժանդակության եւ աջակցության համար: