Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ

18.02.2014

Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձան նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի ու ԱԺ սոցիալական հարցերի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում՝ բարձրացված հարցերին անդրադառնալու, անհրաժեշտության դեպքում նաեւ օրենսդրական լուծումներ տալու համար:  

← Վերադառնալ ցուցակին