Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է կառավարել. Էդուարդ Շարմազանով

14.02.2014

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի քիչ առաջ ավարտված նիստում չի քննարկվել ՀՀ վարչապետին ու կառավարությանն ԱԺ չորս ընդդիմադիր կուսակցությունների անվստահութուն հայտնելու նախաձեռնությունը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Արմենպրես »-ի հարցին ի պատասխան ասաց, որ անկախ չորս իշխանական ուժերի օրակարգից, ՀՀԿ-ն էլ ունի իր օրակարգը, և այնտեղ կառավարությանը անվստահություն հայտնելու հարց չկա և չի լինի:
Շարմազանովի խոսքով՝ կառավարության անվստահություն հայտնելու ն զուգահեռ քաղաքական վերոնշյալ ուժերը պետք է ներկայացնեին ստվերային կառավարություն, իսկ հասարակությանը հայտնեին, թե ով է իրենց պատկերացրած վարչապետը, ինչն իրենք չեն արել: «Այս քննարկումները չեն կարող հանգեցնել լուրջ արդյունքների, քանի որ առաջին անգամ չէ, որ ոչ իշխանական ուժերը դեմ են քվեարկում կառավարության որևէ օրինագծի կամ քննադատում վարչապետին: Այս հարցում հստակ է ՀՀԿ-ի դիրքորոշումը. վարչապետը շարունակելու է կառավարել »,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Աղբյուրը` armenpress.am

 http://armenpress.am/arm/news/750203/hh-varchapet-tigran-sargsyany-sharunakelu-e-karavarel.html

← Վերադառնալ ցուցակին