Լուրեր
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկում ՀՀԿ-ում
01.02.2014
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ակտիվի հետ: Գործադիրում ՀՀԿ-ի ներկայացուցիչները, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, շուրջ երկուս ու կես ժամ քննարկում են ծավալել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ: Հանրապետական կուսակցության երիտասարդների հուզող հարցերին պատասխանել են Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: