Լուրեր
International Media Holding-ի կողմից կազմակերպված հարցման արդյունքում Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ
31.01.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը <<International Media Holding>> ընկերության կողմից կազմակերպված առցանց քվեարկության և դեմ առ դեմ հարցման արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և Երևանի քաղաքապետի մրցանակը ստացել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ այն պարտավորեցնող է.
<<Մրցանակն իր հատուկ և կարևոր խորհուրդն ունի, քանի որ այն մեր համաքաղաքացիների գնահատականն է: Նաև, անշուշտ, պարտավորեցնող է՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին իր լիազորությունների շրջանակում անելու ավելին՝ հանուն մայրաքաղաքի և նրա բնակիչների>>,-նշել է Կամո Արեյանը:
Մրցանակներ են շնորհվել մի քանի այլ անվանակարգերում ևս: International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծել է, որ տարբեր ոլորտներում առաջատար համարված գործիչներn ընտրվել են նախորդ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի շնորհիվ, ինչի գնահատականը տվել է հասարակությունը: