Լուրեր

ՀՀԿ ԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 22-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

30.01.2014

 Մարզի երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է <<Բանակն իմ տունն է>> խորագրով միջոցառումների շարք, որը նվիրված է Հայոց բանակի 22-ամյա հոբելյանին:
Միջոցառումների շարքը մեկնարկել է 2014 թվականի հունվարի 28-ին Չարենցավանում:
Հիշյալ միջոցառումներն իրենց մեջ ներառում են ռազմա-հայրենասիրական համապատասխան դասեր, որոնց շրջանակներում ոլորտի պատասխանատուները երիտասարդներին են ներկայացնում Հայոց բանակի կազմավորման, հայ ժողովրդի հերոսական պատմության տարբեր փուլերից յուրաքանչյուրի կարևորությունները, որպես հայրենասիրության լավագույն օրինակներ` նրանց փոխանցում քաջարի հայ զինվորների կողմից կատարված բազմաթիվ սխրագործությունների մասին պատմող տեսանյութեր և վավերագրեր:
Երիտասարդության շրջանում իրականացվող միջոցառման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ինչպես Արցախյան հերոսամարտում իրենց ավանդն ունեցող ազատամարտիկների, այնպես էլ ռազմական գործի լավագույն մասնագետների հետ:

← Վերադառնալ ցուցակին