Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման արարողությանը
20.01.2014

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու բացման հանդիսավոր արարողությանը:
Պատվիրակության անդամներն այնուհետ մասնակցել են Լատվիայի Հանրապետության նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լատվիայի Հանրապետության նախագահին՝ Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ։
Այցի շրջանակում Երևանյան պատվիրակության անդամները ներկա են գտնվել նաև <<Հրեղեն քանդակների>> աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Ռիգա արենայում կազմակերպված <<Ռիգան դարերի և մշակույթի խորքից>> խորագիրը կրող համերգային ծրագրին։