Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել գրող Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ
09.01.2014
Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր գրող, ժամանակակից հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Լեւոն Խեչոյանի անժամանակ մահվան մասին:
Անկեղծորեն ցավակցում եմ Լեւոն Խեչոյանի ընտանիքին, մերձավորներին, ընկերներին ու կիսում նրանց վիշտը: