Լուրեր

Տոնական օրերին <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

08.01.2014

 Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:
2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության <<Շտապբուժօգնություն>> ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:
1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:
Ընդհանուր առմամբ, 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:

← Վերադառնալ ցուցակին