Լուրեր

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

30.12.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին, առաջացրել են մեր քաղաքացիների ցասումն ու զայրույթը:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ենք հայտնում մեր լիակատար համերաշխությունը:
Մենք սգում ենք Ռուսաստանի մեր եղբայրական ժողովրդի հետ և կիսում բոլոր զոհերի հարազատների ու մերձավորների ցավն ու վիշտը»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:

← Վերադառնալ ցուցակին