Լուրեր

Երևանի քաղաքապետի ամանորյա անակնկալը՝ փոքրիկ երևանցիներին

30.12.2013

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը Ամանորին ընդառաջ երևանաբնակ 30-ից ավելի փոքրիկների անակնկալ է մատուցել. նվերները, որոնք երեխաներն իրենց նամակներում խնդրել էին Ձմեռ Պապից, ստացան Ամանորի նախօրեին։
<<Արդեն երկրորդ տարին է, որ փոքրիկ երևանցիների՝ Ձմեռ Պապին հասցեագրած, փոստով ուղարկված նամակները հասնում են Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգ է տարել, որ բոլոր երեխաները ստանան սպասված նվերները։
Ընդ որում, պետք է ընդգծեմ, որ անցյալ տարի 10 նամակ էինք ստացել, մինչդեռ այս տարի նամակների թիվը գերազանցել է 30-ը։ Աղջիկները հիմնականում տիկնիկ էին խնդրել Ձմեռ Պապից, իսկ տղաները՝ խաղալիք մեքենաներ և թաբեր, պլանշետներ>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ով համակարգել է նամակներով ակնկալվող նվերների հանձնման գործընթացը։

← Վերադառնալ ցուցակին