Լուրեր

Կայացել է ՀՀ վարչապետի մամուլի ամփոփիչ ասուլիսը

27.12.2013

 Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ անմիջականորեն շփվելու, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու այս հնարավորության համար: Ուրախ եմ նաև, որ դահլիճում գտնվում են ոչ միայն հայտնի լրագրողներ զանգվածային լրատվական դաշտից, փորձառու, հայտնի դեմքեր, այլ նաև ապագա լրագրողներ, որոնց համար սա հնարավորություն է նաև ավագ գործընկերներից սովորելու, թե ինչ է ժամանակի լրագրողի աշխատանքը և այսպիսի միջոցառումներն ինչպես են անցկացվում:
Համեցեք, կարող ենք անմիջապես անցնել հարցերին:

Ամբողջական ասուլիսը կարող եք տեսնել այցելելով հետևյալ հասցեով http://gov.am/am/

← Վերադառնալ ցուցակին