Լուրեր

Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է

23.12.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։
Ծրագրում ընդգրկված են արցախյան պատերազմի 110 զինհաշմանդամներ։

← Վերադառնալ ցուցակին