Լուրեր

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ

23.12.2013

Դեկտեմբերի 23-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Խոսվեց հայ եւ վրացի, հայ եւ ռուս կին պատգամավորների՝ առաջիկայում սպասվող հանդիպումների, ինչպես նաեւ ԽՍՀՄ հերոս, առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ ՀՀ այցի կազմակերպման մասին: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կին խորհրդարանականների հանդիպումները, ակտիվ շփումները, որոնք ոչ միայն ծանոթություններ են ստեղծում, այլեւ ապահովում են տարբեր երկրների կին պատգամավորների աշխատանքային փորձի փոխանակումը, տալիս միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց եւ շնորհակալություն հայտնեց դեսպանին նոյեմբերին Ալավերդիում հայ եւ վրացի խորհրդարանականների հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:  

← Վերադառնալ ցուցակին