Լուրեր

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ին արտահերթ նիստ գումարելու մասին

17.12.2013

 
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 6416-Ա որոշմամբ.
2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին:
2) Երևան քաղաքում Մովսես Գորգիսյանի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին:
3) <<Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին:
4) Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
5) Գույք ընդունելու մասին:
6) <<Թիվ 19 պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից գույք առանձնացնելու, այն <<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկին ամրացնելու և կանոնադրական կապիտալում փոփոխություն կատարելու մասին:
7) Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի հաստատման մասին:
8) Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:

← Վերադառնալ ցուցակին