Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Թբիլիսիի պատմության թանգարան

16.12.2013

 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի <<Քարվասլա>> պատմության թանգարան:
Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին:
Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են:
Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ջերմ ընդունելության ու ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Թբիլիսիի պատմության թանգարանում հայկական ցուցանմուշների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

← Վերադառնալ ցուցակին