Լուրեր

ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում » թեմայով

14.12.2013

 Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում» թեմայով: Քննարկումը անցկացնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարաներ, մարզպետներ, ոլորտի մասնագետներ:
Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը՝ Կարինե Մինասյանը, ներկայացրեց Մաքսային միությանը ՀՀ ինտեգրման բանակցային գործընթացների ժամանակագրությունը, կառավարության կատարած աշխատանքը, ՀՀ կառավարության հետագա քայլերը, Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության դրական և բացասական կողմերը: Քննարկման ընթացքում հնչեցին հարցեր և առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին