Լուրեր

Մասսայականություն և վարպետություն

10.12.2013

 2013թ .դեկտեմբերի 8-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը անցկացվեց ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հավաքական թիմերի մասնակցությամբ 11-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական մրցաշարի 2-րդ եզրափակիչ փուլը:
Մրցաշարի թիմային առաջնությանը մասնակցություն ունեցան կուսակցության 17 տարածքային կազմակերպությունների թիմեր, որոնցից յուրաքանչյուրը համալրված էր 2 տղամարդ և 1 կին խաղացողներով, իսկ անհատական առաջնությունում իրենց ուժերը չափեցին արդեն 20 տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց ՀՀԿ Աջափնյակի ՏԿ թիմը, 2-րդը Մալաթիա-Սեբաստիայի, 3-րդը Արագածոտնի ՏԿ թիմերը:
Անհատական առաջնությունը տղամարդկանց միջև անցկացվեց 3 խմբով: 1-ին խմբում մրցում էին բարձր որոկավորում ունեցող շախմատիստները, որոնց մեջ հաշվարկվեցին մինչև 45 և 45 տարեկանից բարձր տարիք ունեցողների արդյունքները: 2-րդ խմբում արդեն մասնակցում էին միայն սիրողական կարգավիճակի կուսակցական շախմատասերները:

Կանանց անհատական մրցումներն անցկացվեցին 2 խմբով` ուժեղագույնները առանձին, իսկ բարձր որոկավորում չունեցողները առանձին:
Ըստ խմբերի մրցաշարի հաղթողներ դարձան.
Տղամարդկանց 1-ին խմբում – ՀՀԿ Արմավիրի ՏԿ թիմի անդամ
ԴԱՎԻԹ ՇԱՀԻՆՅԱՆԸ
Տղամարդկանց 1-ին խմբի 45-ից բարձր տարիք ունեցողների մեջ – ՀՀԿ Շենգավիթի ՏԿ թիմի անդամ
ՍԱՀԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Կանանց 1-ին խմբում – ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա ՏԿ թիմի անդամ, միջազգային վարպետ
ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Տղամարդկանց 2-րդ խմբում – ՀՀԿ Արաբկիրի ՏԿ թիմի անդամ`
ՎԱՆՅԱ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ
Կանանց 2-րդ խմբում – ՀՀԿ Գեղարքունիքի ՏԿ թիմի անդամ,
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Մրցաշարին մասնակցություն ունեցան 5 գրոսմաստերներ` Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, 2 ՖԻԴԵ-ի վարպետ, 4 միջազգային վարպետ, 11 վարպետության թեկնածու և 18 1-ին կարգի շախմատիստներ /6 ՀՀԿ-ական գրոսմաստերներ գտնվում էին արտերկրյա մրցաշարերում/:
Մրցաշարի թիմային և անհատական առաջնությունների հաղթող և մրցանակային տեղեր գրաված շախմատիսները, ինչպես նաև մրցաշարի տարեց կին և տարեց տղամարդ մասնակիցները պարգևատրվեցին կուսակցության պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հուշանվերներով:
Միջոցառմանը ներկա էին և պարգևատրությունները կատարեցին ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կորյուն Նահապետյանը, ՀՀԿ խրհրդի անդամներ Վահան Մամիկոնյանը, Գեորգի Գաբրիելյանը, Ռազմիկ Ստեփանյանը:

← Վերադառնալ ցուցակին