Լուրեր

Նորոգվում ու հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախները

09.12.2013

 Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ավարտվել են թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Այսպիսով, ամբողջությամբ լուծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը:
Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում:
Ավարտվել են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է <<Էրեբունի>> պատմահնագիտական թանգարանի շենքում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանի շենքի տանիքը հիմնանորոգվել է:
2013թ. ծրագրով ավարտվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տա նհիմնանորոգման ծրագիրը: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է <<Հայ Արտ>> մշակութային կենտրոնում:

← Վերադառնալ ցուցակին