Լուրեր

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

05.12.2013

 Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։
Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, որոնք ամփոփվել և ներկայացվել են <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:
Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է:
Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին