Լուրեր

ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական կազմակերպության անդամների այցելությունը Գյումրու տուն-ինտերնատ

03.12.2013

 Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու տուն-ինտերնատում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, ՇՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և <<Մարանաթա>> երգի և պարի համույթը:
Պետության հոգածության ներքո ապրող ծերերը և հաշմանդամություն ունեցող անձինք զրկված լինելով մտերիմների հոգածությունից, առանձնահատուկ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին միջոցառմանը, պարեցին, երգեցին երգիչների հետ, իսկ վերջում իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին կազմակերպիչներին: Միջոցառման ավարտին տուն-ինտերնատի բնակիչներին մատուցվել է մատաղ և երիտասարդների ձեռքով պատրաստված թխվածք: Կազմակերպիչների կարծիքով ծերերը և հաշմանդամություն ունեցող անձինք ևս պետք է մեծարվեն, ապրեն սիրո, ուշադրության և հարգանքի մթնոլորտում:

← Վերադառնալ ցուցակին