Լուրեր

Հայկական գինիների ցուցահանդես-համտես Մոսկվայում

28.11.2013

 Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, պատվիրակության այլ անդամներ:
Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:
Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց որակական հատկությունները:
Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում:

← Վերադառնալ ցուցակին