Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

28.11.2013

 Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Լիտվայի Նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

Նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

← Վերադառնալ ցուցակին