Լուրեր
Ավարտվել է <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը
20.11.2013
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։
Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը միաժամանակ տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին։
Հեռ.` 514-230, էլ. փոստ` tourism@yerevan.am