Լուրեր
ՀՀԿ անդամները 7 համայնքներից 4-ում ղեկավար են ընտրվել
18.11.2013
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 7 համայնքներում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից 4 համայնքներում ընտրվել են ՀՀԿ անդամներ: Աչաջուր համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել Գևորգյան Համոն, Մարգահովիտում՝ Անանյան Սամվելը, Ձորագյուղում՝ Գրիգորյան Լևիկը, Թթուջրում՝ Ասլանյան Գրիգորը: Մնացած 3 համայնքների՝ Ծովինարի, Ջրամբարի, Ձորագլխի ղեկավարներն անկուսակցական են: Իդեպ, անկուսակցական ղեկավարներից մեկը ցանկություն է հայտնել անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 17-ին ևս 32 համայնքներում էլ տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, որտեղ կրկին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀԿ անդամները և ընտրվել որպես ավագանի: