Լուրեր

Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով

15.11.2013

Փարաքար համայնքի հիմնական և մինակարգ դպրոցներում կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվել են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցությամբ և գործընկերների մասնակի ներդրումներով:
Կրթօջախներում կաթսայատան բացմանը և լոկալ ջեռուցման համակարգի գործարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մարգարիտ Եսայանը , ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Փարաքար համայնքի ղեկավարը, համայնքը ներկայացնող հոգևորականներ և անհատներ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել իրականացված աշխատանքներին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Առաքել Մովսիսյանին` կարևորելով նմանատիպ գործերի իրականացումը մարզը ներկայացնող պատգամավորների կողմից:
Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցների ջեռուցման համակարգի անցկացման և գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած անձինք
համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի կողմից ստացան շնորհակալագրեր, իսկ կրթօջախների մանկավարժական կազմն ու սաներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին կազմակերպված ջերմ ընդունելությամբ և տոնական գեղեցիկ միջոցառմամբ: 

← Վերադառնալ ցուցակին