Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի դեսպանին
15.11.2013

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինիին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ համագործակցության եւ հայ-իտալական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներ, անդրադարձ եղավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: