Լուրեր

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները

14.11.2013

 Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝ 2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։
<<Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների քանակը>>,- նշել է Սուրեն Մաքսապետյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի սիզամարգերի հողում դրվելու են վարդկակաչի 500.000 սոխուկներ, որոնցից մարտի վերջերից սկսած ծաղկասածիլներ դուրս կգան։

← Վերադառնալ ցուցակին