Լուրեր
Մամուլի հաղորդագրություն
14.11.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին:
Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ <<Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության>> թեմայով։
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների քաղաքապետների հետ։