Լուրեր
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին
14.11.2013

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Անդրեյ Սորոկինը նույնպես կարեւորեց ԵԱՀԿ-ՀՀ Ազգային ժողով համագործակցությունը եւ ԱԺ նախագահին ներկայացրեց փոխգործակցությանը վերաբերող մի շարք ծրագրեր եւ ուղղություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս: