Լուրեր
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ
12.11.2013

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ:
Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։
Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։