Լուրեր

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագծի հանրային քննարկումների հրավեր

05.11.2013

 Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2013 թվականի նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ իրականացվող Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան։
Հանրային քննարկումների ընթացքում 2013 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ։
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ ներկայացնել դիմում։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-155 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի քարտուղար` Ս. Մակարյան

← Վերադառնալ ցուցակին