Լուրեր

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը դրվելու է հանրային քննարկման

01.11.2013

 Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում ընդգրկված էր Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։ Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ներկայացված լրամշակված նախագծին:
Նախագիծը, սահմանված կարգով, առաջիկայում կներկայացվի նաև հանրային քննարկման:
Առաջիկայում խորհրդի քննարկմանը կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը:

← Վերադառնալ ցուցակին