Լուրեր
Մարզական միջոցառումներ՝ ուղղված մանուկների սպորտային դաստիարակությանը, առողջության ամրապնդմանը
28.10.2013

Ամփոփվել է <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>> խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։
Եզրափակիչ փուլը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
Կենտրոն վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի փուլերի ընթացքում մրցել են ծրագրային՝ ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում վարժություններում:
Լավագույն միավորներով հաղթող է ճանաչվել համար 17 մանկապարտեզի թիմը:
Սպորտլանդիային մասնակից մանկապարտեզները ստացել են խրախուսական նվերներ: