Լուրեր
Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ
24.10.2013

Երևանի և Մարսելի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրում ներառված ոլորտների ծրագրային գործողությունների պլանի աշխատանքային քննարկմանը մասնակցել են Երևանի և Մարսելի քաղաքապետարանների՝ համաձայնագրում ընդգրկված ոլորտների ստորաբաժանումների ղեկավարները՝ երկու քաղաքների փոխքաղաքապետերի գլխավորությամբ։
<<Ստորագրված համաձայնագրում նշված ոլորտներում համագործակցության առաջնայնություններն ու ուղղվածությունները ուրվագծելով՝ հետագա քննարկումներն ու բուն ծրագրերն ավելի տեսանելի և գործուն կդարձնենք՝ չհետաձգելով գործողությունների ծրագրի մշակումը>>,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Կողմերը ներկայացրել են նաև նշված ոլորտներում մինչ այժմ ձեռքբերած տարաբնույթ ծրագրերին մասնակցությունը և տարաբնույթ համագործակցությունները ու նախանշել համագործակցության հաջողությունը։