Լուրեր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

21.10.2013

Հոկտեմբերի 21-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով): Նշելով, որ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքավորումների անօրինական պատրաստումը եւ շրջանառությունը ձեռք են բերում անդրազգային բնույթ եւ դրանց դեմ պայքարը պահանջում է փոխգործակցություն եւ միջազգային համագործակցության շրջանակներում ջանքերի համակարգում, ուստի, ըստ հիմնական զեկուցողի, համաձայնագրի վավերացումը հնարավորություն կընձեռի բարելավել կողմերի համագործակցության իրավա-պայմանագրային բազան եւ աջակցել զենքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարի ոլորտում կողմերի պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը: 

← Վերադառնալ ցուցակին