Լուրեր
ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ 2014թ ՀՀ պետական բյուջեյի նախագծի քննարկում
19.10.2013

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ 2014թ ՀՀ պետական բյուջեյի նախագծի քննարկում: Քննարկումը անցկացնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկա էին նախարարներ, փոխնախարարաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ խորհրդի անդամներ, կառավարության տարբեր գերատեսչության ղեկավարներ և մասնագետներ:
Քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց 2014թ բյուջեյի նախագծի հիմքում ընկած հիմնական չափորոշիչները, ծախսերն ու եկամուտները, և այն հիմնական քաղաքականությունը, որ պետք է տարվի 2014թ տնտեսական տարում` արդյունքում կանխատեսելով 5.2% տնտեսական աճ: Քննարկման ընթացքում հնչեցին բազում առաջարկություններ, կարծիքներ և դիտողություններ: