Լուրեր

Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին

17.10.2013

 Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:
Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար:
Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:
Աշխարհահռչակ հայորդին էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին:

← Վերադառնալ ցուցակին