Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

12.10.2013

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Աբրահամյանը ներկայացրեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կատարած աշխատանքը եւ հետագա անելիքները եւ նշեց, որ կազմակերպությունը ամենատարածված հասարակական եւ ազգային կառույցներից մեկն է եւ իր մասնակցությունն եւ ներդրումն ունի ազգային- հասարակական տարբեր հարցերում: Նա նույնպես կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը եւ առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ կներկայացնի փոխգործակցության ծրագրեր: Արա Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցները շատ են կարեւորում երիտասարդության դերը եւ հայ երիտասարդությանը համախմբելուն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացնում: 

← Վերադառնալ ցուցակին