Լուրեր

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում

12.10.2013

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի <<Բարեկամություն>>, <<Երիտասարդական>>, <<Հանրապետության հրապարակ>>, <<Զորավար Անդրանիկ>> և <<Գարեգին Նժդեհ>> կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել <<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրությունը:
Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են:
Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:

← Վերադառնալ ցուցակին