Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին

12.10.2013

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու եւ տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա ստեղծագործական հաջողություններ: Ջիվան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին բարձր պարգեւի արժանանալու եւ գնահատանքի համար:  

← Վերադառնալ ցուցակին