Լուրեր

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում

09.10.2013

 Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված <<Երևանը երգերի մեջ>> խորագիրը կրող համերգային ծրագրով:
Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին:
Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ:
Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջև անցկացվել է նաև <<Լավագույն ձևավորված զամբյուղ>> խաղ-մրցույթ:
Անկախ հաղթողներից՝ պարգևների են արժանացել բոլոր մասնակիցները:

← Վերադառնալ ցուցակին