Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
27.09.2013
«Սրտի խոր ցավով տեղեկացա կինոյի ու թատրոնի մեր նահապետի՝ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան մասին:
Սոս Սարգսյանը ժողովրդական էր ոչ միայն իր մարմնավորած բացառիկ դերերով, այլեւ մտավորականի իր խորիմաստ պարզությամբ, շիտակ անմիջականությամբ, ազդեցիկ հանդարտությամբ:
Մենք մշտապես զգալու ենք մեծ վարպետի մնայուն ներկայությունը մեր սրտերում եւ հիշողության մեջ:
Ցավակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: