Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

27.09.2013

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 30-ի Ազգային ժողովի նիստում:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցադրմանը, թե արդյոք առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրել է եւս 15 օրով հետաձգել հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա: 

← Վերադառնալ ցուցակին